Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Չեմպիոնը Նիգերիայի ընտրանին է

Չեմպիոնը Նիգերիայի ընտրանին է
11.02.2013 | 14:43

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավարտվեց աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը: Չեմպիոնական տիտղոսի համար Յոհանեսբուրգում մրցակցեցին Նիգերիայի ու մրցաշարի գլխավոր անակնկալի` Բուրկինա-Ֆասոյի ընտրանիները, որոնք առաջնության ընթացքում արդեն իսկ մի անգամ մրցել են միմյանց հետ ու իրարից բաժանվել մեկական գոլ խփած: Եզրափակիչն ավելի հաջողակ եղավ նիգերիացիների համար, ովքեր էլ հաղթեցին նվազագույն հաշվով: Ինչպես եւ մեկ տարի առաջ, երրորդ տեղի համար պայքարեցին Մալիի ու Գանայի ընտրանիները: Խաղը կայացել է Պորտ-Էլիազաբեթում, գլխավոր եզրափակչի նախօրեին, շաբաթ: Այս անգամ էլ առավել ուժեղ գտնվեցին մալիցիները` հանդիպումը շահելով 3:1 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ